Լաբորատոր պայմաններում բազալտե թելիկների չափերի օպտիմալ որոշումն ասֆալտբետոնե խառնուրդներում

Լաբորատոր պայմաններում բազալտե թելիկների չափերի օպտիմալ որոշումն ասֆալտբետոնե խառնուրդներում

Հեղինակներ

  • Խաչիկ Չքոլյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.3-02

Բանալի բառեր:

ասֆալտբետոն, բազալտե թելիկներ, ֆիզիկամեխանիկական հատկություններ, ճանապարհաշինություն, հավելանյութեր

Ամփոփում

Ասֆալտբետոնե խառնուրդները ճանապարհաշինության հիմնարար բաղադրիչներն են, որոնց ֆիզիկամեխանիկական հատկությունները որոշիչ նշանակություն ունեն ճանապարհա­ծած­կերի ամրության, երկարակեցության և շահագործման ընթացքում բեռնվածու­թյունը դիմա­կայելու կարողության համար։ Վերջին տարիներին բազալտե մանրաթելերի ներա­ռումն ասֆալտ­բետոնե խառնուրդների կառուցվածքում դիտվում է որպես արդյունավետ ուղղություն՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց մեխանիկական և ճաքակայուն հատկու­թյուն­ները։ Ներկայաց­ված հետազոտությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բնական բազալտային հումքի վրա, որն օգտագործվել է տեղական պայման­ներում մանրաթելերի ստաց­ման և խառնուրդների պատրաստման ողջ գործընթացում։ Այդ հանգամանքը նորարարական մոտեցման հիմնական առանձնահատկությունն է՝ հնարավորու­թյուն ընձեռելով կիրառել տեղա­կան ռեսուրսները բարձր արժեք ունեցող շինարարական նյութերի արտադրությունում։ Լաբո­րա­տոր փորձարկումների ընթացքում ուսումնասիրվել են տարբեր երկարությամբ (5 մմ, 10 մմ և 20 մմ) բազալտե մանրաթելերով ասֆալտբետոնե խառ­նուրդների նմուշներ՝ նպատակ ունե­նալով պարզել մանրաթելերի օպտիմալ չափերն ու դրանց ազդեցությունը խառնուրդի ամրու­թյան և ճաքակայունության վրա։ Ստացված արդյունքները ցույց են տվել, որ տեղական բազալ­տից ստացված մանրաթելերի ճիշտ չափային ընտրությունը զգալիորեն նպաստում է ասֆալտ­բետոնե խառնուրդների մեխանիկական ցուցանիշների և ճաքակայունության բարելավմանը։

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Խաչիկ Չքոլյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Ճանապարհների և կամուրջների ամբիոն, ասպիրանտ, «ՀԱԼԴԻ Քոնսալթ » ՍՊԸ

Downloads

Հրատարակվել է

2025-12-26

How to Cite

Չքոլյան Խ. (2025). Լաբորատոր պայմաններում բազալտե թելիկների չափերի օպտիմալ որոշումն ասֆալտբետոնե խառնուրդներում. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 93(3), 16–26. https://doi.org/10.54338/18294200-2025.3-02

Թողարկում

Բաժին

Articles

Most read articles by the same author(s)

Loading...