Բետոնի լարվածային վիճակի վրա բազմաշերտ ածխածնային նանոխողովակների ազդեցության թվային ուսումնասիրություն
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2025.3-01Բանալի բառեր:
ածխածնային նանոխողովակ, բետոն, վերջավոր տարրերի մեթոդ, սեղմում, արտաքին տրամագիծԱմփոփում
Ածխածնային նանոխողովակների ներդրումը բետոնում և շաղախում նպաստում է նյութի մեխանիկական հատկությունների զգալի բարելավմանը։ Այդ հատկությունների ուսումնասիրման համար, թեև փորձարարական մեթոդները տալիս են իրական արդյունքներ, դրանք պահանջում են մեծ նյութական ներդրումներ և զգալի ժամանակ։ Ժամանակակից թվային մոդելավորման մեթոդները ծառայում են կանխատեսելու և օպտիմալացնելու փորձարարական հետազոտությունների արդյունքները։ “ANSYS” թվային հաշվարկային ծրագրով, վերջավոր տարրերի մեթոդի կիրառմամբ, մոդելավորվել են տարբեր բազմաշերտ ածխածնային նանոխողովակների (ԲԱՆԽ) բերված կոնցենտրացիաներով և արտաքին տրամագծերով խորանարդ նմուշների տեսքով նյութեր։ Թվային վերլուծության արդյունքում հետազոտվել է նմուշների առաձգականության մոդուլների (E1, E2, E3) լարվածային վիճակն առանցքային սեղմման դեպքում։ Միևնույն սեղմման ուժի ազդեցության տակ նմուշների լայնական հատույթի միջին հատվածում բետոնի մատրիցում նորմալ լարումները 0-ական նմուշների նկատմամբ էականորեն նվազում են համեմատաբար փոքր տրամագծի ԲԱՆԽ դեպքում (6,25 %), իսկ անկյունային հատվածներում՝ ԲԱՆԽ-երի միջին չափի տրամագծի դեպքում (19,46 %): Ստացվածը հաստատում է ցեմենտային կապակցանյութով ԲԱՆԽ-երով նանոշաղախների և նանոբետոնների իրականացված փորձարարական հետազոտությունների արդյունքները։ Կատարված ուսումնասիրությունները կարող են հիմք հանդիսանալ փորձարարական հետազոտությունների համար` խնայելով նյութական ռեսուրսներ և ժամանակ, ինչպես նաև նպաստել նանոշաղախների և նանոբետոնների մեխանիկական հատկությունների կատարելագործմանը։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2025 Сурен Малумян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.