Ջերմաստիճանային գրադիենտի փոփոխության վերլուծություն արտադրական նշանակության սենքերում

Ջերմաստիճանային գրադիենտի փոփոխության վերլուծություն արտադրական նշանակության սենքերում

Հեղինակներ

  • Տիգրան Մանուկյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.2-07

Բանալի բառեր:

ջերմաստիճանային գրադիենտ, մեխանիկական օդափոխություն, ջերմային անջատումներ, ջերմային հարմարավետություն

Ամփոփում

Ուսումնասիրված և վերլուծված է ջերմաստիճանային գրադիենտի փոփո­խությունն ար­տա­դրական նշանակության սենքերում, որտեղ առկա է մեխանիկական օդափո­խության հա­մա­կարգ և սենքի բարձրությունը մեծ է 4 մ-ից։ Այսպիսի սենքերում առկա է ջերմային ան­ջատում­ների զգալի քանակ և օդի ծավալային հոսքը կախված է մի շարք գործոններից, որոնք կարող են զգա­լիորեն փոփոխել օդափոխության համակարգի արժեքը։ Այդ գործոններից է մատակարար և շրջանառու օդի ջերմաստիճանների միջև նախապես սահմանված ջերմաստի­ճանային տարբե­րությունը։ Արտադրական սենքերում, որտեղ օդաբաշխիչ սարքերը տեղադրված են առաստաղին մոտ, անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքային գոտուց վերև գտնվող հավելյալ ջեր­մաս­տիճանային գրադիենտը, որի համար կատարվել է փորձնական ուսումնա­սի­րություն։ Հոդ­վածում ներկայացված է օդի ջերմաստիճանի բաշխման չափումների արդյունքները։ Ար­տա­դրական սեն­քում մատակարար օդի համար նախատեսված են հողմային դիֆուզորներ, իսկ ար­տած­ման համակարգի համար՝ այլումինե կարգավորվող ճաղաշարեր։ Կատարվել են չափումներ և հաշ­վարկվել է ջերմաստիճանային գրադիենտի փոփոխությունը 2…7 մ բարձ­րության մի­ջա­կայքում։

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Տիգրան Մանուկյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն, հայցորդ

Downloads

Հրատարակվել է

2025-09-19

How to Cite

Մանուկյան Տ. (2025). Ջերմաստիճանային գրադիենտի փոփոխության վերլուծություն արտադրական նշանակության սենքերում. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 92(2), 65–72. https://doi.org/10.54338/18294200-2025.2-07

Թողարկում

Բաժին

Articles
Loading...