Սափորների պատկերագրությունը հայ միջնադարյան մանրանկարչության մեջ որպես առարկայական միջավայրի տարր
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2025.2-01Բանալի բառեր:
ձեռագիր մատյան, մանրանկարչություն, պատկերագրություն, առարկայական միջավայր, խեցեգործություն, հախճապակի, սափոր, գինիԱմփոփում
Հոդվածը ներկայացնում է սափորների պատկերագրությունը հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Թեման արդիական է, քանի որ այն ենթադրում է նոր բացահայտումներ սափորների տեսակների վերաբերյալ, որոնք դարեր ի վեր կիրառելի են եղել հայ ժողովրդի կենցաղում: Աշխատանքի նպատակն է վերլուծել մանրանկարներում հաճախ հանդիպող խեցե անոթների պատկերման ձևերը, դրանց գործածելիության հնարավոր լինելը, ինչպես նաև վեր հանել նյութատեսական մի շարք նրբություններ: Ուստի, նկարագրված առարկաների շնորհիվ կարելի է առավել ճշգրիտ պատկերացում կազմել միջնադարյան Հայաստանի խեցեգործական մշակույթի մասին, որոնք կարելի է համեմատել նույն ժամանակշրջանին պատկանող գտածոների հետ: Ուսումնասիրության խնդիրն է պարզել սափորների պատկերման խորհրդապաշտական, ծիսական և գեղարվեստական գործառույթները: Եզրահանգումը հետևյալն է՝ մանրանկարչական պայմանականություններով հանդերձ առարկայական միջավայրն իրատեսական է, հետևաբար, սափորներն իրական նկարագիր ունեն: Հետազոտությունը կարող է ուղեցույց լինել միջնադարյան Հայաստանի դեկորատիվ կիրառական արվեստն ուսումնասիրողների համար։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2025 Армине Бабаджанян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.