Տիպարային բազմաբնակարան շենքերի շահագործման երկարակեցության ապահովման խնդիրները Երևան քաղաքում. ռազմավարություն

Տիպարային բազմաբնակարան շենքերի շահագործման երկարակեցության ապահովման խնդիրները Երևան քաղաքում. ռազմավարություն

Հեղինակներ

  • Կարեն Ազատյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Կարեն Ռաշիդյանց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Մարիամ Քոչարյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2023.1-02

Բանալի բառեր:

տիպարային բազմաբնակարան շենք, Երևան, փաստացի իրավիճակ, շահագործման երկարակեցություն, ռազմավարություն, խնդիրներ

Ամփոփում

Հոդվածը վերաբերում է բնակելի ճարտարապետության ասպարեզում կառույցների հուսա­լիության ապահովման խնդիրներին։ Աշխատանքի նպատակն է ընդհանրական վերլուծության ենթարկել Երևանում կառուցված տիպարային բազմաբնակարան շենքերի վերաբերյալ առկա տեղեկատվական բազան և վեր հանել դրանց շահագործման երկարակեցության ապահովման ռազմավարության խնդիրները։ Հոդվածը մշակվել է գիտական հրապարակումների, արխիվային նյութերի և բնօրինակ ուսումնասիրությունների հիման վրա՝ տեսական հետազոտման, վերլու­ծու­թյան, դասակարգման և ընդհանրացման գիտական մեթոդներով: Ներկայացվել է թեմայի շուրջ առկա տեղեկատվությունը, որի ընդհանրացման արդյունքում շենքերում առաջացած խնդիր­ներն առանձնացվել են կառուցվածքային, ինժեներական և գեղարվեստական ուղղություն­ներով։ Վերջինս հիմք է հանդիսացել ռազմավարության խնդիրների հստակեցման համար, որոնք քննարկվել են առկա հետազոտությունները հետևյալ ուղղություններով լրացման համատեքս­տում՝ ձևավորման պատմություն, փաստացի իրավիճակ, միջազգային փորձ։ Հիմնավորվել է, որ ամբողջացված տեղեկատվական բազան հնարավորություն կտա մշակել Երևանի տիպարային բազմաբնակարան շենքերի շահագործման երկարակեցության ապահովմանն ուղղված գիտակա­նորեն հիմնավորված հանձնարարականներ։ Նախորոշվել են գործընթացի ռազմավարության հիմնական խնդիրներն ու ապագա աշխատանքների ուղղությունները։ Ստացված արդյունքները կարող են օգտակար լինել ինչպես Երևանի բնակելի ֆոնդի արդիականացման ծրագրերի, այնպես էլ բնակելի կառույցների վերակառուցմանն առնչվող տեսական աշխատանքների մշակման  համար։

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Կարեն Ազատյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Ճ.դ., պրոֆեսոր  (ՀՀ,  ք. Երևան)  -  ՃՇՀԱՀ, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն kazatyan@nuaca.am

Կարեն Ռաշիդյանց, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Տ.գ.թ., պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ  (ՀՀ,  ք. Երևան)  -  ՃՇՀԱՀ,  Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տա­կան միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ rka1945@mail.ru

Մարիամ Քոչարյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ,  ք. Երևան)  -  ՃՇՀԱՀ,  Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն, հայցորդ mariamkocharyan95@gmail.com

Հրատարակվել է

2023-04-21

How to Cite

Ազատյան Կ., Ռաշիդյանց Կ., & Քոչարյան Մ. (2023). Տիպարային բազմաբնակարան շենքերի շահագործման երկարակեցության ապահովման խնդիրները Երևան քաղաքում. ռազմավարություն. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 85, 17–26. https://doi.org/10.54338/18294200-2023.1-02

Թողարկում

Բաժին

Articles
Loading...