Միջնորմների բաշխվածության ազդեցությունը բազմահարկ շենքերի դինամիկ բնութագրերի վրա
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2025.0-03Բանալի բառեր:
միջնորմ, երկաթբետոնե կոնստրուկցիա, բեռնվածք, շրջանակակապային համակարգ, դինամիկ բնութագրերԱմփոփում
Ներկայացված է բազմահարկ շենքերում միջհարկային ծածկերի նախագծային լուծումներով առաջադրված փաստացի միջնորմների բեռնվածքի ազդեցությունից շենքի դինամիկ բնութագրերի փոփոխությունը՝ համեմատ նախագծերում սովորաբար կիրառվող հավասարաչափ բաշխված բեռնվածքով տարբերակի։ Միջնորմների բեռնվածքի իրական մոդելավորումը կարևոր է հաշվի առնել հատկապես սեյսմաակտիվ գոտիներում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Շենքերի և կառույցների վրա ազդող ստատիկ բեռնվածքների ճշգրիտ բաշխումը կարող է որոշիչ դեր ունենալ դինամիկ բնութագրերը գնահատելու հարցում։ Որպես շենքի հիմնական դինամիկ բնութագրեր համեմատվել են ազատ տատանումների պարբերությունը և հարկի շեղվածքները: Համեմատությունները ցույց են տվել, որ միևնույն ճարտարապետահատակագծային լուծումներով 16 հարկանի շենքի փաստացի միջնորմներով տարբերակի համար համեմատված դինամիկ բնութագրերը և ամրանավորման տոկոսները զգալիորեն մեծանում են։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2025 Лусине Карапетян, Арман Маргарян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.