Հեղինակի ուղեցույցներ
Հոդվածները հրապարակվում են անվճար:
ՃՇՀԱՀ-ի կողմից մշակված ''Ինչպես գրել գիտական հոդված'' ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հոդվածը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (5-10 էջի սահմաններում): Հոդվածի վերնագիրը, համառոտագիրը, բանալի բառերը և հեղինակ(ներ)ի մասին տեղեկությունները ներկայացվում են նշված երեք լեզուներով;
Հոդվածի էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել պարբերականի խմբագրություն՝ scientificpapers@nuaca.am էլեկտրոնային հասցեով:
Հոդվածի հայերեն տեքստի տառատեսակը պետք է լինի Sylfaen, ռուսերեն և անգլերեն տեքստերինը` Times New Roman, տառաչափը՝ 11, տողերի միջակայքը՝ 1.35: Հոդվածը ներկայացվում է *.doc ձևաչափով, նկարները` *.jpg, *. jpеg ձևաչափով:
Հոդվածի կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները
Հոդվածը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
ԲՆԱԳԱՎԱՌ
ՎԵՐՆԱԳԻՐ
(Հոդվածի վերնագիրը պետք է համառոտ (10 բառից ոչ ավել) և հնարավորինս ճշգրիտ արտացոլի հետազոտության առարկան)
Անուն Հայրանուն Ազգանուն1*, xxxx xxxx xxxx2
1 Կազմակերպության լրիվ անվանումը, քաղաքը, երկիրը
2Երկրորդ հեղինակի կազմակերպության լրիվ անվանումը, քաղաքը, երկիրը (եթե տարբեր է առաջինից)
*էլեկտրոնային հասցե
Համառոտագիրը՝ մինչև 150 բառ, պետք է ներառի հետազոտության առարկայի (օբյեկտի) համառոտ նկարագրությունը, հետազոտության նպատակը և խնդիրը, արդիականությունը, մեթոդները (եթե հնարավոր է), ստացված գիտական արդյունքը և հիմնական եզրակացությունը
Բանալի բառեր. դրանք պետք է լինեն 5-8-ը, արտացոլեն գիտական հետազոտության հիմնական տերմինաբանությունը և իրարից առանձնացվեն ստորակետերով:
(Բանալի բառերը հանդիսանում են գիտական հոդվածի որոնման եղանակ, և բոլոր միջազգային տվյալների բազաներում դրանց օգնությամբ կարելի է որոնել տվյալ հետազոտության առարկային առնչվող հոդվածներ):
Ներածություն
Ներածության նպատակը հոդվածում դիտարկված խնդիրների արդի վիճակի ակնարկն է, գիտական խնդրի և դրա արդիականության ներկայացումը:
Ներածությունը պետք է պարունակի հայկական և արտասահմանյան ժամանակակից գիտական նվաճումների ակնարկ քննարկվող առարկայի, հետազոտությունների և արդյունքների վերաբերյալ, որոնց վրա հիմնվում է ներկայացված աշխատանքը (գրականության ակնարկ): Գրականության ակնարկը պետք է շեշտի հետազոտության մեջ դիտարկվող հարցերի արդիականությունն ու նորությունը, որի հիման վրա ներկայացվում և նկարագրվում են տվյալ աշխատանքի նպատակներն ու խնդիրները: Հոդվածում օգտագործված գիտական աղբյուրներն, ըստ օգտագործման հերթականության, պետք է ունենան միջանցիկ համարակալում և տեքստում նշվեն` [1], [2], …. տեսքով:
Ներածությունը պետք է պարունակի տեղեկատվություն, որը ընթերցողին հնարավորություն կտա հասկանալ և գնահատել հոդվածում ներկայացված հետազոտության արդիականությունը, մեթոդաբանությունը, ստացված արդյունքները, գիտական նորույթը և կիրառական նշանակությունը:
Նյութեր և մեթոդներ
Այս բաժինը պետք է հստակ նկարագրի հետազոտության ընթացքում օգտագործված տվյալներն ու մեթոդաբանությունը։ Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները տրվում են Microsoft Equation-ով, Italic, 11 pt: Բանաձևերը ներկայացվում են առանձին տողով՝ մեջտեղում, իսկ հիմնական բանաձևերը համարակալվում են` աջ մասում, փակագծի մեջ` (1), (2), .... տեսքով: Նկարները և աղյուսակները տեքստում տեղադրվում են այդ մասին նշում կատարելուց հետո՝ նույն կամ հաջորդ էջում: Նկարները պետք է ունենան նկարատակ տեքստեր, իսկ աղյուսակները՝ վերնագիր (10pt, Bold, Italic): Մեկական նկար և/կամ աղյուսակ պարունակող հոդվածներում դրանք չեն համարակալվում, իսկ մնացած դեպքերում պարտադիր է դրանց միջանցիկ համարակալումը: Աղյուսակի թվային տվյալները չպետք է կրկնեն հոդվածի գրաֆիկական նյութերը: Հոդվածում ներկայացված գծապատկերները և աղյուսակները պետք է ունենան խմբագրական միջամտության հնարավորություն:
Արդյունքներ և քննարկում
Հոդվածի այս մասում պետք է ներկայացնել նախորդ բաժնում ներկայացված նյութերի հեղինակային համակարգված վերլուծությունները: Ստացված արդյունքները պետք է ներկայացվեն այնպես, որ ընթերցողը կարողանա հետևել դրա փուլերին և գնահատել հեղինակի կողմից արված եզրակացությունների հավաստիությունը: Այս բաժնի հիմնական նպատակն է տվյալների վերլուծության, ամփոփման և հստակեցման միջոցով ապացուցել աշխատանքային վարկածը (վարկածները): Արդյունքները, անհրաժեշտության դեպքում, հաստատվում են աղյուսակներով, գծապատկերներով, նկարներով, որոնք ներկայացնում են ապացույցները: Հոդվածում ներկայացված արդյունքները ցանկալի է, որ համեմատվեն ինչպես հեղինակի այս ոլորտում նախորդ աշխատանքների, այնպես էլ այլ հետազոտողների աշխատանքների հետ: Նման համեմատությունը լրացուցիչ գործոն կհանդիսանա՝ բացահայտելու կատարված աշխատանքի նորույթը՝ միաժամանակ բարձրացնելով գնահատականների օբյեկտիվության աստիճանը:
Եզրակացություն
Եզրակացությունն ամփոփում է հոդվածի Արդյունքներ և քննարկում մասի գլխավոր մտքերը: Այս բաժնում անհրաժեշտ է համադրել ստացված արդյունքները աշխատանքի սկզբում սահմանված նպատակի հետ: Եզրակացությունում պետք է ամփոփել թեմայի իմաստավորումը, անել եզրակացություններ, ընդհանրացումներ և աշխատանքից բխող առաջարկություններ, ինչպես նաև ընդգծել դրանց կիրառական նշանակությունը:
Երախտիքի խոսք (անհրաժեշտության դեպքում)
Այս բաժնում պետք է նշվեն այն մարդկանց անունները, ովքեր օգնել են հեղինակին պատրաստել տվյալ հոդվածը, և այն կազմակերպությունների անվանումները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել:
Գրականության ցանկ
Բացի նորմատիվ փաստաթղթերին և ինտերնետային կայքերին տրված հղումներից, գրականության ցանկը պետք է ներառի 12-ից 30 գիտական աղբյուր (պետք է խուսափել չափից ավելի ինքնահղումներից)։ Խորհուրդ չի տրվում հղում կատարել այն ինտերնետային կայքերին, որոնք չեն պարունակում գիտական տեղեկատվություն: Հայտնի է, որ հրապարակման մակարդակը որոշվում է աղբյուրների ամբողջականությամբ և ներկայացուցչականությամբ, ուստի խորհուրդ է տրվում, առաջին հերթին հղում կատարել միջազգային տվյալների բազաներում (Web of Science/Scopus) ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրված հոդվածներին: Հատկապես տեխնիկական գիտություններին առնչվող աղբյուրները պետք է լինեն հնարավորինս արդիական (վերջին 10 տարիների ընթացքում հրատարակված բնօրինակ աղբյուրների օգտագործումը պարտադիր է):
Գրականության ցանկում ընդգրկված աղբյուրները պետք է կազմել համաձայն Elsevier գիտական հրատարակչական ընկերության «Numbered style» ստանդարտի:
Գրականության ցանկում ընդգրկված գիտական աղբյուրների ներկայացման օրինակներ.
Բոլոր հղումներում (եթե առկա է) հարկավոր է ներառել տվյալ աղբյուրի DOI-ն
Ա. Հոդվածների և մենագրությունների ներկայացման ձևաչափ
[00] Տ.Լ. Դադայան, Խ.Գ. Վարդանյան, Բազմահարկ երկաթբետոնե շրջանակակապային շենքերում սեյսմամեկուսիչների կիրառման արդյունավետությունը, ԵՃՇՊՀ գիտ. աշխ. 50 (2013) 114-120։
[00] M. Nikolopoulou, N. Baker, K. Steemers, Thermal comfort in outdoor urban spaces: Understanding the human parameter, Solar Energy 70 (2001) 227-235.
[00] В.И. Теличенко, «Зеленые» технологии среды жизнедеятельности, Вестник МГСУ 103 (2017) 364-372.
[00] Э. Хачиян. Сейсмические воздействия и прогноз поведения сооружений.Монография. Изд. «ГИТУТЮН» НАН РА, Ереван,2015г.
Բ. Գիտաժողովների նյութերի ներկայացման ձևաչափ
[00] T.E. Chaddock, Gastric emptying of a nutritionally balanced liquid diet, in: E.E. Daniel (Ed.), Proceedings of the Fourth International Symposium on Gastrointestinal Motility, ISGM4, 4–8 September 1973, Seattle, WA, Mitchell Press, Vancouver, British Columbia, Canada, 1974, pp. 83–92.
[00] N. Yasuda, S.-i. Takagi, A. Toriumi, Spectral shape analysis of infrared absorption of thermally grown silicon dioxide films, in: T. Hattori, K. Wada, A. Hiraki (Eds.), Proceedings of the Second International Symposium on the Control of Semiconductor Interfaces, ISCSI-2, Karuizawa, Japan, October 28–November 1, 1997, Appl. Surf. Sci. 117–118 (June (II)) (1997) 216–220.
Գրքերի, մեթոդական ձեռնարկների ներկայացման օրինակներ
[00] T.P. Hough (Ed.), Recent Developments in Solar Energy, Nova Science Publishers, New York, 2006
[00] Ս.Ամիրաղյան, Ս. Պետրոսյան, Զ. Ամիրաղյան. Բնակավայրի գլխավոր հատակագծի մշակում. Ուսումնամեթոդական ձեռնարկ. ՃՇՀԱՀ. Երևան, 2022թ.
Նորմատիվ իրավական ակտերի ներկայացման օրինակներ
[00] «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենք, ՀՕ-235-Ն (հոդված-, մաս-, կետ-) https://www.arlis.am/documentview.aspx?docID=118513 (01.2021թ.)
[00] ՀՀ կառավարության 15.03.2007թ. «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» Nº385-Ն որոշման 9-րդ հավելված. Հայաստանի Հանրապետության Պաշտոնական Տեղեկագիր. 2007.05.04/23.1
Ինտերնետային կայքերին կամ ներբեռնված ֆայլին կատարվող հղումները պետք է լինեն ամբողջական՝ ներառելով նաև վերջին մուտքի ամսաթիվը, օրինակ՝
[00] Mathieu Rigg. The Relevance of Borders in the 21st Century /Technical Report/ School of Advanced Air and Space Studies Air University/Maxwell Air Force Base/Alabama,2017.126p. https://apps.dtic.mil/sti/pdfs/AD1047350.pdf (12.06.2022)
[00] Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կայքէջ /վիճակագրություն/մարդահամար/ https://armstat.am/am/?nid=743 (25.09.2022)
Գրականության ցանկից հետո ներկայացվում է համառոտագիրը՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով (ռուսերեն հոդվածի դեպքում՝ հայերեն և անգլերեն, անգլերեն հոդվածի դեպքում՝ հայերեն և ռուսերեն):
Հեղինակ(ներ)ի մասին տեղեկություններ
Ազգանուն Անուն Հայրանուն, գիտական աստիճան, կոչում (երկիր, քաղաք) - Կազմակերպության անվանումը, պաշտոնը, հեռ. համարը, էլեկտրոնային հասցե
Фамилия Имя Отчество, научная степень, звание( страна, город)- Название организации, должность, номер тел., адрес электронной почты
Surname, Name, academic degree, rank (country, city)- Affiliation, position, phone number, email adress