Միաստիճանային սառնարանային ցիկլում ռեգեներացիոն ջերմափոխանակչի կիրառման ուսումնասիրությունը
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.2-09Բանալի բառեր:
ռեգեներացիոն ջերմափոխանակիչ, սառնարանային տեղակայանք, գոլորշիացուցիչ, կոմպրեսոր, գերտաքացում, գերսառեցումԱմփոփում
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել միաստիճանային սառնարանային ցիկլում ռեգեներացիոն ջերմափոխանակչի կիրառման ազդեցությունները։ Հաշվարկների միջոցով ուսումնասիրվել են գերտաքացման և գերսառեցման ազդեցությունները ցրտարտադրողականության վրա, ստացվել են աղյուսակներ, որոնք արտահայտում են գերտաքացման և գերսառեցման ազդեցությունները՝ կախված գոլորշիացման և կոնդենսացման ջերմաստիճաններից։ Հետազոտությունները հնարավորություն են տալիս արդյունավետ գնահատել ջերմափոխանակչի դերը սառնարանային տեղակայանքներում։ Դիտարկվել է ռեգեներացիոն ջերմափոխանակչի կիրառումը տարբեր սառնագենտներով, աղյուսակներով ներկայացված են սառնարանային մեքենաների արդյունավետության գնահատման պարամետրերի փոփոխությունները։ Հոդվածում բերված են նաև ռեգեներացիոն ջերմափոխանակչի կիրառման դրական և բացասական կողմերը։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Карен Мовсисян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.