Ոչ կոշտ ճանապարհային պատվածքների նախագծման ՀՀ-ում կիրառվող մեթոդների համեմատական վերլուծություն
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.2-13Բանալի բառեր:
ոչ կոշտ ճանապարհային պատվածք, արտաքին շարժական բեռնվածք, հիմնատակի գրունտի բնութագրեր, պատվածքի շերտերի նյութերի բնութագրեր, հուսալիություն, շահագործական ցուցանիշներ, պատվածքի ընդհանուր կոշտությունԱմփոփում
Ներկայացվում են ոչ կոշտ ճանապարհային պատվածքների նախագծման ուղղությամբ ներկայումս ՀՀ-ում կիրառվող նորմատիվային փաստաթղթերի՝ ВСН-46-83 հանձնարարական-ների, ОДН 218.046-01 ճյուղային նորմերի, ПНСТ 265-2018 և ПНСТ 542-2021 ազգային ստանդարտների, AASHTO մեթոդի համեմատական վերլուծությունները: Համեմատվել են այդ մեթոդներով արտաքին շարժական բեռնվածքի, հուսալիության գործոնների, շահագործական ցուցանիշների, հիմնատակի գրունտի և պատվածքի շերտերի նյութերի բնութագրերի, պատվածքի ընդհանուր կոշտության գնահատման առանձնահատկությունները: ՀՀ պայմանների համար՝ շարժման տարբեր բեռնվածությունների և հիմնատակի գրունտների տարբեր ամրությունների դեպքում կատարվել են նշված մեթոդներով ստացվող պատվածքների կոնստրուկցիաների համեմատական վերլուծություններ: Ըստ այդ վերլուծությունների, բարձր ինտենսիվությամբ ճանապարհների դեպքում առավել մեծ կոշտությամբ կոնստրուկցիաներ են ստացվում ОДН 218.046-01 ճյուղային նորմերով կատարվող հաշվարկների դեպքում: Մնացած հետխորհրդային նորմերով ստացվում են համադրելի արդյունքներ: Մոտ են նաև AASHTO-ով ստացվող արդյունքները: Միջին և ցածր ինտենսիվությամբ ճանապարհների դեպքում ОДН 218.046-01, ПНСТ 265-2018-ով և ПНСТ 542-2021-ով ստացվում են համադրելի արդյունքներ, ընդ որում գրեթե բոլոր տարբերակներում որոշիչ են դառնում սահքի ստուգումները: ВСН-46-83–ով և AASHTO-ով կատարվող հաշվարկներով ստացվող կոնստրուկցիաները հաշվարկային դեպքերի մեծամասնության համար ունեն առավել փոքր կոշտություն և մոտ են իրար:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Егиазар Варданян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.