Ջերմամեկուսիչ նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ջերմամեկուսիչ նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Հեղինակներ

  • Սպարտակ Սարգսյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Դավիթ Սիրունյան «ԲԻՄ Կոնսալթինգ» ՍՊԸ

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2024.3-13

Բանալի բառեր:

ջերմամեկուսիչ նյութեր, ջերմոցային գազեր, կյանքի ցիկլ, շրջակա միջավայր, ածխածնի երկօքսիդի արտանետում

Ամփոփում

Բնակելի շենքերը հանդիսանում են էներգիայի ամենամեծ սպառողներն ամբողջ աշխար­հում և արտանետում են տարեկան ջերմոցային գազերի (ՋԳ) մինչև 1/3-ը։ Հետևաբար շենքերի պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացումը կնպաստի նվազեցնել էներգակիրների սպա­ռումը և ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։ Ջերմամեկուսիչի ընտրության հար­ցում առանցքային նշանակություն ունի տվյալ նյութի ջերմահաղորդականության գործակցի ցածր արժեքը և կյանքի ցիկլի գնահատումը, որը ջերմամեկուսիչի արտադրության, տեղափոխ­ման, շահագործման և ապամոնտաժման փուլերի ընթացքում արտանետված ջերմոցային գա­զե­րի քանակությունն է։ Հոդվածի նպատակն է 1000 մ3-ի հաշվարկով համեմատել  տարբեր մեկուսիչ նյութերից ջերմոցային գազերի արտանետումների քանակությունները ջերմամեկուսիչի ողջ կյանքի ցիկլի ընթացքում։ Դիտարկվել է տարբեր երկրների և արտադրողների  մեկուսիչ նյութերի  ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Ըստ հետազոտության պոլիուրետանը և պենո­պլեքսը հիմնականում ունեն բարձր արտանետումներ իրենց ողջ կյանքի ընթացքում, իսկ ապակե բամբակը և փրփրապլաստը՝ համեմատաբար ավելի քիչ ածխածնային արտանետումներ։

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Սպարտակ Սարգսյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոն, ասպիրանտ

Դավիթ Սիրունյան , «ԲԻՄ Կոնսալթինգ» ՍՊԸ

(ՀՀ, ք. Երևան) – «ԲԻՄ Կոնսալթինգ» ՍՊԸ, տնօրեն

Downloads

Հրատարակվել է

2024-12-27

How to Cite

Սարգսյան Ս., & Սիրունյան Դ. (2024). Ջերմամեկուսիչ նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 90(3), 116–122. https://doi.org/10.54338/18294200-2024.3-13

Թողարկում

Բաժին

Articles
Loading...