Տրանսպորտային քաղաքականության ազդեցություններն օդանավակայանների ենթակառուցվածքների վրա

Տրանսպորտային քաղաքականության ազդեցություններն օդանավակայանների ենթակառուցվածքների վրա

Հեղինակներ

  • Կարեն Իգիթյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2024.2-02

Բանալի բառեր:

տարածաշրջան, քաղաքականություն, համաձայնագիր, ենթակառուցվածքներ, օդանավակայաններ, օդային կապ

Ամփոփում

Ուսումնասիրվել է Եվրոպական Միության միասնական ավիացիոն գոտու մասին համա­ձայ­­նագրի համատեքստում Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի օդանավա­կա­յան­ների, ենթակառուցվածքների արդի վիճակը և զարգացման հեռանկարները: Ներկայացված են բաց երկնքի քաղաքականության և օդանավակայանների ենթա­կառուցվածք­ների ցուցանիշ­ների վերլուծությունը և դրանց փոխադարձ կապը, ինչպես նաև Հայաստա­նում «Բաց երկնքի» քաղաքականության և օդանավակայանների զարգացման համար անհրաժեշտ միջոցառում­ները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի երկրների օդային փո­խա­­դրում­ների համաձայնագրերի զարգացման միտումներին, օդանավակայանների և օդային տրանս­­պորտի ենթակառուցվածքների կազմի և ծառայությունների ինդեքսներին: Ավիացիոն քա­ղա­քականության, թռիչքուղու թողունակության գործոնների և տերմինալների դիզայնի, պահան­ջարկի և ուղևորային տերմինալների նախագծման սկզբունքներից է կախված օդային կապի զարգացման միտումները: Օդային կապը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը և հիմք հանդիսանում հիմնական տնտեսական գործունեության զարգացմանը:

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Կարեն Իգիթյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՀԱՊՀ, Տրանսպորտային միջոցների ամբիոն, դասախոս

Downloads

Հրատարակվել է

2024-10-14

How to Cite

Իգիթյան Կ. (2024). Տրանսպորտային քաղաքականության ազդեցություններն օդանավակայանների ենթակառուցվածքների վրա. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 89(2), 13–22. https://doi.org/10.54338/18294200-2024.2-02

Թողարկում

Բաժին

Articles
Loading...