Քաղաքային տրանսպորտի ազդեցությունը Երևան քաղաքի բնապահպանական վիճակի վրա
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.1-11Բանալի բառեր:
քաղաքային տրանսպորտ, շրջակա միջավայր, մթնոլորտային օդ, աղտոտվածությունԱմփոփում
Ժամանակակից աշխարհում դեռևս շարունակվում են քաղաքներից շատերի հիմնականում չպլանավորված քաղաքայնացումը, դրանից բխող բազմաթիվ բացասական հետևանքներով. աղտոտված օդ, քաղաքի տնտեսական զարգացման ցուցանիշների նվազեցում, բնակչության առողջապահական լուրջ խնդիրներ, կլիմայական պայմաններին չդիմացող ենթակառուցվածքներ, հիմնական ծառայությունների մատուցման խոչընդոտներ, սոցիալական ներառման ու հնարավորությունների բացակայություն և այլն: Երևան քաղաքի օդի աղտոտվածությունը խիստ մտահոգիչ է, որն անմիջական ազդեցություն ունի ինչպես բնակչության առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի բնապահպանական անվտանգության և սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա: Խնդիրը տարեցտարի ավելի է սրվում՝ հաշվի առնելով բնակարանաշինության աճող ներկա տեմպերը և դրանց ընթացքում բնապահպանական նորմատիվների խախտումները, քաղաքի շրջակա հատվածներում ոչ մետաղական հանքերի բաց շահագործումը: Մայրաքաղաքի բնապահպանական իրավճակի և անվտանգության վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողնում շահագործվող տասնյակ հազարավոր ավտոտրանսպորտային միջոցները, այդ թվում նաև հասարակական տրանսպորտը, որոնց մի զգալի մասը չի բավարարում բնապահպանական պահանջներին, դրանից բխող հետևանքներով: Վերը նշվածը պահանջում է համալիր միջոցառումների մշակում և իրականացում, որը հնարավորություն կտա բեռնաթափել մայրաքաղաքը, լավացնել հասարակական տրանսպորտով տրանսպորտային ծառայությունների մատուցման և մայրաքաղաքի օդի որակը:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Сурен Чибухчян, Григор Чибухчян, Меружан Вермишян, Марине Авагян, Сона Тангян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.