Բարակապատ կողավոր սալի հիմքի վրա կախովի պատի կոնստրուկտիվ լուծման առաջարկ

Բարակապատ կողավոր սալի հիմքի վրա կախովի պատի կոնստրուկտիվ լուծման առաջարկ

Հեղինակներ

  • Ստեփան Ղամբարյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Ավետիս Խաչատրյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Վիկտորիա Ոսկանյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2024.1-06

Բանալի բառեր:

կարկասային շենք, կախովի պատ, բետոնյա բլոկ, երեսապատման սալ, ճկուն կապ

Ամփոփում

Արդեն մի քանի տարի է Իրանում, Սիրիայում և Թուրքիայում տեղի են ունենում բազմաթիվ, այդ թվում նաև կործանարար երկրաշարժեր: Ամբողջական քաղաքներ են հավասարվում հողին և միլիոնավոր բնակիչներ մնում են անապաստան, իսկ նրանցից տասնյակ հազարները՝ զոհվում: Մեր հանրապետության անմիջական մոտակայքում տեղի ունեցած սարսափելի իրադարձու­թյունները քիչ չափով հետա­քր­քրեցին մեր հետազոտողներին և կառուցապատողներին: Չկազ­մակերպվեցին բանավեճեր, չհրա­վիրվեցին այդ երկրաշարժերը տեղերում ուսումնասիրած մաս­նա­գետներ և, ամենա­կարևորը, չպարզաբանվեցին այդպիսի լայնածավալ դժբախտության պատ­ճառները և չարվեցին անհրա­ժեշտ, մեր հանրապետության սեյսմիկ պաշտպանության համար կարևոր եզրահանգումներ:  Այս հոդվածում փորձ է կատարվում ինչ որ չափով լրացնել այս բացը, միևնույն ժամանակ առա­ջար­կելով բազմահարկ երկաթբետոնյա շրջանակով շենքի համար ճկուն կապով կարկասի տարրերին  միացած, արտաքին կախովի պատի նոր կոնստրուկտիվ լուծում:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Ստեփան Ղամբարյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոց. (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, գիտաշխատող

Ավետիս Խաչատրյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ճ.թ., պրոֆ. (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն

Վիկտորիա Ոսկանյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն, ասպի­րանտ

Downloads

Հրատարակվել է

2024-05-22

How to Cite

Ղամբարյան Ս., Խաչատրյան Ա., & Ոսկանյան Վ. (2024). Բարակապատ կողավոր սալի հիմքի վրա կախովի պատի կոնստրուկտիվ լուծման առաջարկ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 88(1), 54–61. https://doi.org/10.54338/18294200-2024.1-06

Թողարկում

Բաժին

Articles
Loading...