Հոծ կլոր սալերի սեփական տատանումների հետազոտության մի մեթոդի մասին
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.3-10Բանալի բառեր:
հոծ կլոր սալ, սեփական տատանումներ, հաճախություն, բազմանդամներԱմփոփում
Առաջարկվում է կլոր հոծ սալերի սեփական տատանումների հետազոտության մեթոդ բազիսային կետերի և համապատասխան Էրմիտի ֆունկցիաների ներմուծմամբ: Տատանումները նկարագրող հիմնական հավասարումներով որոշակի թվային օրինակների վրա ցուցադրվել է առաջարկվող մեթոդի կիրառական նշանակությունը: Առաջին անգամ դիտարկված է միջանկյալ հոդակապային հենարանների վրա տեղակայված կլոր հոծ սալի սեփական տատանումների խնդիրը և արդյունքում որոշված է տեղակայման օպտիմալ դիրքը։ Տեսական արդյունքների ստուգման նպատակով կատարված են փորձարկումներ՝ մետաղական բարակապատ կլոր սալը տեղակայելով տարբեր տրամագծերով օղակաձև հենարանների վրա: Վերջնական արդյունքները ներկայացված են գրաֆիկների և աղյուսակների միջոցով: Կատարված են արդյունքների համեմատություններ և համապատասխան եզրակացություններ:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Манвел Погосян, Месроп Саргсян, Оганес Тарвердян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.