Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի կարգադասիչի ձևավորման փուլերը

Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի կարգադասիչի ձևավորման փուլերը

Հեղինակներ

  • Վիկտորիա Ոսկանյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2023.3-08

Բանալի բառեր:

կարգադասիչ, բազմաբնակարան բնակելի շենք, ձևավորման փուլեր, գնագոյացման առանձնահատկություններ, հարմարավետության պահանջներ

Ամփոփում

Հոդվածը վերաբերում է բնակարանաշինության ոլորտում շենքերի դասակարգման խնդիր­­­ներին: Աշխատության նպատակն է՝ վեր հանել Երևան քաղաքի բազմաբնակարան շեն­քերի կար­գա­դասիչի ձևավորման փուլերը։ Նյութը մշակվել է տարբեր երկրներում կուտակված փոր­ձի, գիտական գրականության և համացանցի աղբյուրների ուսումնասիրության հիման վրա՝ վերլուծության, համակարգման և դասակարգման գիտական մեթոդներով։ Վերլուծվել են բնա­կելի շենքի գնի վրա ազդող գործոնները, ուսումնասիրվել են բնակելի շենքերի կարգադասիչի հարմարավետության կարգերի չափանիշները, մշակվել են կարգադասիչի ստեղծման առանձ­նա­հատ­կությունները: Ամփոփելով արդյունքները՝ հիմնավորվել է կարգադասիչի ձևավորումն ըստ փուլերի մոդելի՝ հիմնվելով բազմաբնակարան բնակելի շենքերի ձևավորման սկզբունքների և ներկայացվող պահանջների վրա, միևնույն ժամանակ առանձնացնելով գործնական դաշտում այն  ներդնելու և իրագործելու տեսանկյունից բաց մնացած հարցերը: Ստացված փուլերի մոդելը կարող է օգտակար լինել բնակարանաշինության ասպարեզում բազմաբնակարան շենքերի դա­սա­կարգման վերաբերյալ օրենսդրական կարգավորումների մշակման համար:

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Վիկտորիա Ոսկանյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Ճարտարապետական նախագծման և ճար­տա­րապետական միջավայրի դիզայնի ամբիոն, ասիստենտ

Downloads

Հրատարակվել է

2023-12-27

How to Cite

Ոսկանյան Վ. (2023). Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի կարգադասիչի ձևավորման փուլերը. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 87(3), 68–79. https://doi.org/10.54338/18294200-2023.3-08

Թողարկում

Բաժին

Articles
Loading...