Ազգային բնակելի տների նախատիպով հանգստի կացարանի տիպային մոդուլների հայեցակարգային առաջարկ
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.2-9Բանալի բառեր:
բնակելի, ազգային, գլխատուն, կացարան, մոդուլ, կոնստրուկցիա, տնտեսող, հարմարավետ, գեղեցիկԱմփոփում
Ներկայացված են պատմական Հայաստանի տարածքում ազգային բնակելի տների միջավայրի կազմավորման հորինվածքային առանձնահատկությունների, գործառական գոտիավորման և ոճաբանական ձևավորման սկզբունքների կիրառմամբ մոդուլային կացարանների նախագծման նախադրյալները։ Նպատակը և խնդիրներն են հայկական ժողովրդական տների ծագման և կազմավորման տիպաբանական վերլուծությամբ լիարժեք բացահայտել դրա բաղկացուցիչ տարրերի բովանդակությունը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կիրառել մոդուլային սկզբունքով նախագծվող կացարանների ձևագոյացման մեթոդը։ Դիտարկվում են մոդուլային հիմքով ազգային տարրերով բնակելի կացարանների շինարարության տնտեսական շահավետությունը, ռեսուրսախնայողությունը, կառուցման արագությունը և էկոլոգիապես մաքուր հումքի կիրառումը, ինչը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում դրանց տարածման և զարգացման գործում: Ներկայացվում են հարմարավետ ազգային տարրերով մոդուլային կացարաններ, որոնք կիրառելի են ինչպես ազգային էկոտուրիզմի խթանման նպատակով, այնպես էլ հիմնական բնակության համար։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Шушан Варданян, Анаит Петросян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.