Տրիկոտաժի արտադրության կեղտաջրերի խորը մաքրումը ճնշումային ֆլոտացման եղանակով
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.2-08Բանալի բառեր:
ռեագենտային մշակում, բարակաշերտ պարզեցում, խորը մաքրում, ճնշումային ֆլոտացիա, կախյալ և մակերևութային ակտիվ նյութերԱմփոփում
Հոդվածում առաջարկվում է տրիկոտաժի արտադրությունից կեղտաջրերի խորը մաքրման տեխնոլոգիական սխեմա, ինչպես առանձին ընդհանուր արտաթողման կեղտաջրի համար, այնպես էլ համակցված հոսքերի սկզբունքի համաձայն, երբ երկու կամ ավելի արտադրական գործընթացներից կեղտաջրերը ուղարկվում են մեկ հոսք: Այս մոտեցումը թույլ է տալիս արդեն ընտրված տեխնոլոգիական գործընթացներից ուղղորդվող կեղտաջրերի միջինացման փուլում ստանալ հիմնական աղտոտիչների նվազագույն կոնցենտրացիաներ տվյալ խառնուրդային հոսքում և դրանով իսկ ապահովել դրանց արդյունավետ մաքրումն առաջարկվող կառուցվածքներում: Նախապես միջինացված արդյունաբերական կեղտաջրերի գունազերծումը (մինչև 85%) և դրանցից կախյալ մասնիկների հիմնական մասի (մինչև 84%) հեռացումն ի սկզբանե իրականացվել է բարակաշերտ պարզարաններում՝ օգտագործելով ալյումինի կամ երկաթի սուլֆատի կոագուլյանտներ՝ պոլիակրիլամիդ ֆլոկուլյանտի (ՊԱՖ) հետ համատեղ: Ռեագենտի նստեցումից հետո կեղտաջրերն ունեին բավականին բարձր մնացորդային կոնցենտրացիաներ հիմնական աղտոտիչների համար (ըստ գույնի ինտենսիվության՝ 1:42,-1:47, ըստ կախյալ մասնիկների՝ 43…46 մգ/լ, ըստ ԹԿՊլ.-ի՝ 132…135 մգO2/լ, ըստ ԹՔՊ-ի՝ 355…363 մգ/լ և հատկապես ըստ մակերևութային ակտիվ նյութերի (ՄԱՆ)՝ - 44…45 մգ/լ) և անհրաժեշտ է եղել խորը մաքրում, որն իրականացվել է ճնշումային ֆլոտացիայի միջոցով: Առաջարկվող երկու խառնուրդային հոսքերի կեղտաջրերը և ընդհանուր կեղտաջուրը ճնշումային ֆլոտացիայից հետո մաքրվում են մինչև դրանք քաղաքային կոյուղի արտաթողման աստիճանի: Վերոնշյալից հետևում է, որ առաջարկվող սխեմայում ճնշումային ֆլոտացիան կարող է օգտագործվել տրիկոտաժի արտադրության կեղտաջրերի մաքրման վերջնափուլում:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Варужан Шамян , Арменуи Минасян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.