Երևանի Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքի վերակազմավորման հնարավորությունները
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.2-06Բանալի բառեր:
Երևան, Կենտրոն, քաղաքաշինական միջավայր, գլխավոր առանցք, կառուցապատում, վերակառուցում, առաջարկություն, հայեցակարգ, տարբերակԱմփոփում
Հոդվածն անդրադառնում է Երևան քաղաքի Ե. Չարենց, Վարդանանց և Շահինյան փողոցներով պարփակվող տարածքի քաղաքաշինական և միջավայրային խնդիրներին։ Աշխատության նպատակն է բացահայտել ուսումնասիրվող տեղանքի գոյություն ունեցող իրավիճակը, վեր հանել խնդիրները և քննարկել դրանց հիման վրա առաջարկվող լուծումները։ Աշխատությունը մշակվել է արխիվային փաստաթղթերի, տեղում կատարված հետազոտությունների, նախկինում արված նախագծային աշխատանքների և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա՝ նյութերի համեմատության, ընդհանրացման և մոդելավորման գիտական մեթոդներով։ Աշխատությունում ներկայացվել են ուսումնասիրության ընթացքում բացահայտված խնդիրների լուծումներով ամբողջացվող երեք հայեցակարգային առաջարկություններ, որոնց արդյունքների համեմատական քննարկումը թույլ է տվել հիմնավորել տվյալ քաղաքային միջավայրի հետագա զարգացման ուղղությունները և հնարավորությունները։ Հոդվածի արդյունքները կարող են նպաստել տվյալ տեղանքի քաղաքաշինական և ճարտարապետական ծրագրերի զարգացմանը։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Астхик Газарян, Лилит Астеян, Арно Багумян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.