Գազատրանսպորտային համակարգերի կոնստրուկցիաների ծանրաբեռնված տարրերի կոտրվածքաբանական վերլուծությունը
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.1-15Բանալի բառեր:
գազատրանսպորտային համակարգ, մայրուղային խողովակաշար, խողովակի եռակցման կար, խողովակաշարի բեռնվածքները, կոռոզիոն հոգնածություն, ճաքերի կինետիկա, վերջնակոտրվածքի գոտիԱմփոփում
Դիտարկված է լարվածային վիճակի փոփոխությունը մայրուղային գազատարների խողովակների եզրային եռակցված կարերի գոտում, որը խողովակաշարերի առավել լարված տարրն է: Տրված է բեռնվածքների դասակարգումը եռակցված կարերի վրա ազդող հիմնական գործոններից: Նշված է, որ բարակապատ խողովակներում հիմնականում գործում է հարթ լարվածային վիճակը և որպես հաշվարկային ընտրված է եռակցված կարի շրջագծով ազդող նորմալ լարումը: Ներկայացված են կոնստրուկցիայի նշված տարրերում ընթացող հոգնածային երևույթների առանձնահատկությունները և նշված են քայքայման տարբեր գրադիենտներով օժտված գոտիները: Ցույց է տրված, որ վերգետնյա խողովակաշարերի պատերում առաջանում է միակողմ ցիկլային ծռում բեռնվածքի անկայուն ռեժիմով, որը և կանխորոշում է հոգնածային ճաքերի առաջացման և զարգացման բնույթը, ուժգնությունը և ինչպես նաև էլիպսի տեսքով հոգնածային վերջնակոտրվածքի ձևը և երկրաչափական պարամետրերը: Հաշվի առնելով կոռոզիոն հոգնածային ողջ տիրույթում ( երկարակեցության ցիկլեր) հոգնածային վնասվածքների անընդհատ աճը` հաշվարկային ընթացակարգերի ճշգրտման նպատակով առաջադրված է պարամետրերի ուղղման երկփուլ ընթացք` առավելագույն էկվիվալենտ լարումների որոշումը Միզեսի ամրության տեսության և էկվիվալենտ երկարակեցության հաշվարկը հարաբերական հոգնածային վնասվածքների գծային գումարման սկզբունքի կիրառմամբ: Արդյունքում ստացվում են սահմանային էկվիվալենտ լարման և ցիկլային երկարակեցության արժեքները խողովակաշարերի ծառայության ժամկետը հավաստի գնահատելու համար:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Нарине Пирумян, Мигран Стакян, Ангин Мартиросян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.